Կիևը կարող է զրկվել «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից Սամոյլովայի ելույթն արգելելու պատճառով29 մարտի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ 2017-ն» անցկացնելու իրավունքից, եթե լուծում չգտնի ապահովելու համար ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն Blick հանդեսին: «Ուկրաինայի այսպիսի վարքագիծն անընդունելի է»,-ասել է Դելտենրեն: Նշվում է, որ Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրենը բանակցում է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հայտնում է Lenta.ru-ն: Ինչպես գրում է պարբերականը, այս պահի դրությամբ իրավիճակից 3 ելք կա՝ Պորոշենկոն և Գրոյսմանը կարող են չեղարկել Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, արգելքը կարող է ուժի մեջ մտնել մրցույթում երգչուհու ելույթից հետո, կամ կատարողը կարող է մասնակցել մրցույթին հեռահար կերպով, որին կողմերը համաձայն չեն: Եթե Ուկրաինան «գոհացուցիչ լուծում» չգտնի, Հեռարձակողների եվրոպական միությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Որոշվեց, որ Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»: Ի պատասխան ռուսական ոչ մի հեռուստաալիք չի հեռարձակի «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |