Բրիտանական «Թայմսը» հոդված է տպագրել հայերի կոտորածի մասին, որը հրապարակվել է 1915 թվականի հոկտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Բրիտանական «Թայմս» թերթը վերահրատարակել է 1915 թվականի հոկտեմբերի 8-ի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին` «Հայերի կոտորած. Ռասայի ոչնչացում. Ահասարսուռ պատմություն» վերնագրով: Հոդվածում, մասնավորապես, մանրամասն նկարագրվում են հայերի սիստեմատիկ ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում, թուրք զինվորականների վայրագությունները, որոնք վտարում կամ անողոքաբար սպանում էին հայերին, հայկական գյուղերի վրա հարձակումներ գործող քրդերի գործողությունները, այն, թե ինչպես վիրավոր, ուժասպառ եւ սովալլուկ հայերին քշում էին Տեր Զոր անապատով, որտեղ ամբողջ այդ ուղին ծածկված էր կանանց, երեխաների եւ ծերունիների դիակներով: «Թայմսը» պատմում է նաեւ այդ իրադարձությունների վկաները դարձած եվրոպացի դիվանագետների` օսմանյան թուրքերի վայրագությունները կանխելու ապարդյուն փորձերի մասին: Հոդվածում բերվում են Թալաաթ-փաշայի խոսքերը, որը 20-րդ դարի սկզբին հայտարարեց. «Հայերն այն ռասան են, որի ոչնչացումը որեւէ մեկի համար մեծ կորուստ չի լինի»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---