ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը Ստամբուլում հայերի ձերբակալությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացիների առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն բացատրությունների համար դիմել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, դեռեւս Թբիլիսիից պատասխան չկա:



Մինչ դեռ, ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին տեղեկացված աղբյուրներից, բոլոր ձերբակալվածները գտնվում են Ստամբուլում:



ՍՏՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքերով, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որոնք հաստատում են Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունը: «Նրանք ձերբակալվել են Հայաստան տարհանվելու համար վիզային ռեժիմը խախտելու պատճառով»,- ասել է Միրզոյանը:



Իռլանդիայում լույս տեսնող ''Irish Times''-ը տեղեկություն է հրապարակել Թուրքիայում մոտ 100 հայերի ձերբակալության մասին. անօրինական գաղթականներ, ովքեր տարագրվելու են հայրենիք: «Նրանց տարագրումը դիտարկվում է որպես վրեժ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար»,- գրում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---