Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում30 մարտի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի առաջին 10-յակում: RoomGuru.ru ծառայությունը դասակարգել է 2017-ի ապրիլին լեռնադահուկային հանգստի համար ամենանախընտրելի հանգստավայրերը: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 1-30-ը բնակության համար հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ ծառայության, Ծաղկաձորում զբոսաշրջիկները 3.600 ռուբլի են ծախսում 24 ժամում, իսկ մյուս հանգստավայրերում՝ 4-7000 ռուբլի: Առաջին տեղը վարկանիշում զբաղեցրել է Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրը, որին հաջորդում են ավստրիական Իշգիլը, իտալական Լիվինյոն, ՌԴ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, Մուրմանսկի շրջանի ԲիգՎուդը, Սախալինի Գոռնի վոզդուխը, Վրաստանի Գուդաուրին, ղազախական Շիմբուլակը, Ծաղկաձորը, Կաբարդինո-Բալկարիայի մերձէլբրուսյան հանգստավայրերը: Ըստ ՏուրՍտատ գործակալության, ապրիլին լեռնադահուկային հանգստի հիմնական պատճառներն են մատչելի հյուրանոցները, ձյան ծածկը լանջերին, էժան կամ անվճար դահուկների վարձակալությունը, ինչպես նաև փառատոներն ու կարնավալները: Ավելի վաղ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում: Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |