ՊՆ ղեկավար. Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ է

ՊՆ ղեկավար. Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ է

PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ առաջարկ է, որի վրա պաշտպանության նախարարությունն արդեն բավականին ժամանակ աշխատում է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում:

«Վարչապետի որոշմամբ ձևավորվել է սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողով: Իհարկե, հասկանալի է, որ զենքն ունի դրան առնչվող բազմաթիվ վտանգներ, խնդիրներ և անհրաժեշտություն կա կարգավորումների, բայց այդ կարգավորումները կան: Մենք սկսել ենք շատ ինտենսիվ ծրագիր սահմանամերձ համայնքների աշխարհազորայինների հավաքների և մարզման: Ինձ զարմացրել է հատկապես կանանց ակտիվությունը, որոնք պնդում են, որ իրենք էլ, անպայման, մասնակցեն այդ ծրագրերին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ «առնվազն գոնե որսորդական զենք սահմանամերձ համայնքներում, պետք է շատ ավելի հեշտացված համակարգով տրվի»:

«Ինչ վերաբերում է այլ տիպի սպառազինությանը, ապա յուրաքանչյուր համայնքով մենք կազմում ենք հիմա առանձին անձնագիր` թվարկելով բոլոր խնդիրներն ու լուծումներ գտնելով», - ասել է պաշտպանության նախարարը:

Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ասել է, որ եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողություն արձանագրի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում, հույս ունի շարունակել զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---