Մոսկվան ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «ծավալուն գնահատական» է պատրաստում

Մոսկվան ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «ծավալուն գնահատական» է պատրաստում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ծավալուն գնահատական կտա ղարաբաղյան կարգավորմանը ապրիլյան մարտերի տարելիցի կապակցությամբ: Այդ մասին մարտի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կներկայացվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մեր ծավալուն դիրքորոշումը, կներկայացվի համալիր նյութ, որը կտեղադրվի կայքում և հետո՝ ճեպազրույցում, մեր գնահատականներով»,-ասել է Զախարովան:

Նա նշել է նաև, որ դեռ տեղեկություն չունի Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին: «Ես այդպիսի տեղեկատվությանը չեմ տիրապետում, տեղեկություն չունեմ մոտ ապագայում նման հանդիպման մասին»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---