ՀԷՑ-ը $48.5 մլն-ի շահույթ է ունեցել 2016-ին30 մարտի 2017 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից: Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23.3 մլրդ դրամ ($48.5 մլն): Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է ըկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ: 2015-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել էր 250 միլիոն դոլարից ավելի պարտք: 2014 թ.-ին ՀԷՑ-ը 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ: 2016-ին Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ է կտրամադրել՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |