31 մարտի 2017 - 09:33 AMT
Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության տարածքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, 3-4-ը նույնքան կբարձրանա:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: