31 մարտի 2017 - 10:00 AMT
Թալինի մոտակայքում TM-57 տիպի հակատանկային ական է հայտնաբերվել

Մարտի 30-ին` ժամը 17:55-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա. անհրաժեշտ է սակրավորների խումբ:

ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Սակրավորների կողմից պարզվել է, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային TM-57 տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։

Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին: