«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Սերիալի YouTube-ի ալիքում հրապարակված հոլովակն ուղեկցվում է James բրիտանական ռոք խմբի Sit Down կոմպոզիցիայով:

Թրեյլերում հայտնվում են սերիալի գլխավոր կերպարները՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Տարգարիենը և Սերսեյա Լանիսթերը:

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին, գրում է Lenta.ru-ն:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---