Իրաքի քրդեր. «Հայերը հաղթում են, մենք վճարում ենք»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խնդրում է, որպեսզի խորհրդարանը այդ շաբաթ միաձայն հավանություն տա Հյուսիսային Իրաք ներխուժմանը Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) դեմ գործողությունների համար: Հարձակումը կդառնա ամենալուրջ մարտահրավերը Իրաքին 2003 թվականից ի վեր, երբ տապալվեց Սադամ Հուսեյինի իշխանությունը, եւ մահացու վտանգի կենթարկի Իրաքում ամերիկյան առաքելության հաջողությունը: Այդ մասին The Washington Post թերթում գրում է Իրաքի Քրդական շրջանի արտաքին գործերի բաժանմունքի ղեկավար Ֆալախ Մուստաֆա Բակիրը: Նրա խոսքերով, Իրաքի Քրդական շրջանը ամենաանվտանգն ու կայունն է, սակայն նա կարող է շատ վճարել Թուրքիայում PPK գործողությունների, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման համար: «Այդ հարցերից ոչ մեկը չի վերաբերում Իրաքի քրդերին կամ շրջանի կառավարությանը: Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք փնտրում, ընդհակառակը, մենք Անկարայի հետ բարեկամական հարաբերությունները գլխավորն ենք համարում: Ներդրումներն ու Թուրքիայի հետ առեւտրական հարաբերությունները աջակցում են շրջանի տնտեսական աճին: Մենք շահագրգռված ենք ավելի սերտ կապերում եւ Անկարայի հետ ուղղակի երկխոսության մեջ: Ցանկացած խնդիր կամ տարաձայնություն պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհներով եւ բանակցություններով, այլ ոչ թե ռազմական սպառնալիքներով»,- ասել է Բակիրը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ քրդերը դատապարտում են անմեղ մարդկանց սպանությունը եւ չեն գտնում, որ բռնությունը երբեւէ խնդիր է կարգավորել: «Քրդական կառավարությունը աջակցել է ամերիկյան միջնորդական գործունեությունը Իրաքի եւ Թուրքիայի հետ PKK-ի հարցով: Իրաքի քրդերին պետք չէ Թուրքիայի կամ մեր գործընկերներից ցանկացածի ապակայունացում: Մենք հարգում ու կիրառում ենք ուրիշների գործերին չխառնվելու սկզբունքը, եւ սպասում ենք նույն վերաբերմունքին»,- ասվում է The Washington Post-ի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---