31 մարտի 2017 - 11:50 AMT
Հյութեր և աղանդերի փոշիներ արտադրող լիբանանյան ընկերությունը մտադիր է ձեռնարկություն հիմնել ՀՀ-ում

40 տարվա պատմություն ունեցող լիբանանյան MEPTICO ընկերությունը, որն իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկիր, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա:

Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունը:

Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է լիբանանյան MEPTICO և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։ MEPTICO ընկերության ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ընկերության գործունեությանը՝ ներկայացնելով արտադրության տեսականին՝ հյութեր և աղանդերի փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ։

Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևԿարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։