Թուրքիան պետք է պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, պնդում են Անկարայում

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, քանի որ վերջինս պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին CNN-Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցով խորհրդական Էգեմեն Բագիշը: Նա նաեւ ասել է, որ սեպտեմբերին Էրդողանը մտադիր է այցելել ԱՄՆ եւ հանդիպել նախագահ Բուշին: «Վարչապետը պետք է հանդիպի Ջորջ Բուշին եւ փորձի առաջխաղացում արձանագրել այն հարցերում, որոնցում կարող է օգնել ԱՄՆ վարչակազմը»,- նշել է խորհրդականը: Մինչ դեռ, The Associated Press-ը հիշեցնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը փակ է 1993 թվականից: Ճիշտ է, իրականացվում են Երեւան-Ստամբուլ ավիաչվերթեր եւ մոտ 4 հազար բեռնատար Թուրքիայից Հայաստան ապրանք է տեղափոխում Վրաստանի տարածքով, որը սահմանակից է երկու երկրներին:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 կողմ եւ 21 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Ի պատասխան, Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին փակել ՌՕՈՒ «Ինջիրլիկը» եւ սահմանամերձ Խաբուր պահակակետը, որով բեռներ են տեղափոխվում Իրաք ամերիկյան զորքերի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---