«Ծառուկյան» դաշինքից Առաքելյանը հանել է թեկնածությունը հօգուտ ՀՀԿ-ական Ախոյանի

«Ծառուկյան» դաշինքից Առաքելյանը հանել է թեկնածությունը հօգուտ ՀՀԿ-ական Ախոյանի

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի կողմից ՀՀ Արագածոտնի մարզում (թիվ 7 ընտրատարածքում) ԱԺ պատգամավորի թեկնածու Նարինե Վալոդյայի Առաքելյանը մարտի 31-ին իր թեկնածությունը հօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանի հանելու առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ձայների հիմնական բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան նաև ԵԼՔ դաշինքն ու ՀՅԴ-ն: Այս մասին են վկայում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---