Սիրիական բանակը 16 գյուղ է ազատագրել Համայի մատույցներում

Սիրիական բանակը 16 գյուղ է ազատագրել Համայի մատույցներում

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հակահարված է հասցրել ծայրահեղական ընդդիմության ուժերին Համայի մատույցներում: Այդ մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնը:

Սիրիացի զինվորակններին հաջողվել է 16 գյուղ ազատագրել, դրանց անվանումները դեռ չեն հրապարակվել: Հայտնի է միայն, որ այդ բնակավայրերը գրոհայինները գրավել էին նախորդ շաբաթ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ընդդիմադիր ուժերի գրոհը Համայի ուղղությամբ սկսվել էր մարտի 22-ին, որին մասնակցում էին Սիրիայի ազատ բանակի և «Թահրիր աշ Շամի», որը նախկինում հայտնի էր որպես «Ջեբհաթ ան Նուսրա», գրոհայինները:

Համա գավառը համարվում է Սիրիայի ապստամբների հենակետերից մեկը: 1982-ին այնտեղ խռովություն սկսվեց «Մահմեդական եղբայրների» գլխավորությամբ, որը ճնշեցին երկրի նախագահ Հաֆեզ Ասադի զորքերը: 2011-ին գավառը կրկին հակակառավարական ցույցերի կենտրոնը դարձավ, որը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---