ՀՀ-ն ԱՊՀ-ում առաջինն է ընտրություններում նորարար տեխնոլոգիաներ կիրառում

ՀՀ-ն ԱՊՀ-ում առաջինն է  ընտրություններում նորարար տեխնոլոգիաներ կիրառում

PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջինն է, որը քվեարկության համար տեխնիկական նորարար միջոցներ է կիրառում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազնիվ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

Դիտարկում իրականացնող առաքելության 20 ներկայացուցիչ Հայաստանում աշխատում է մարտի 14-ից։ Նրանք արդեն եղել են ՀՀ 8 մարզերում, մի շարք հանդիպումներ ունեցել։

Ըստ նրա, Հայաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների նպատակը նախևառաջ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է։ Սակայն փորձագետները դեռ չեն շտապում միանշանակ պատասխան տալ հարցին, թե արդյոք մարդու իրավունքների ոտնահարում չէ այն, որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները, գրում է «Sputnik Արմենիան»։

«Ես երկար ժամանակ աշխատել եմ Արևմուտքում, որտեղ խստորեն հետևում են անձնական տվյալների պահպանմանը։ Սակայն որոշ պահանջներ արդիական են Արևմուտքում, ոչ այնքան կիրառելի` մեզ համար»,- ասել է Լեբեդևը:

Նա դրական քայլ է համարել ընտրողների ցուցակների հրապարակումը և կարծում է, որ դա արվել է հասարակության պահանջով և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Հայաստանյան մի շարք փորձագետներ համակարծիք են նրա հետ։

Լեբեդևը դրական է գնահատում նաև նախընտրական գործընթացը` նշելով, որ ԱՊՀ դիտորդները որևէ խախտում չեն գրանցել, և որևէ բողոք չի ներկայացվել նաև քաղաքացիների կողմից։

Լեբեդևը վստահեցրել է, որ ԱՊՀ դիտորդները բարեկամաբար են տրամադրված և նրանք Հայաստան են եկել որպես ընկերներ։ Նրանց համար կարևոր է անկողմնակալ գնահատականն ու քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ապահովումը։

ԱՊՀ երկրներից ՀՀ ԱԺ ընտրություններին կհետևի 172 դիտորդ` Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից:

Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 3200 դիտորդ՝ 1600 ընտրատարածքում: Գրանցվածների 10%-ը կամ 320 մարդ` Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայեր են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---