Օսկանյան. ՀՀ որևէ իշխանություն չէր կարող լուրջ վերաբերվել «Մեղրիի տարբերակին»

Օսկանյան. ՀՀ որևէ իշխանություն չէր կարող լուրջ վերաբերվել «Մեղրիի տարբերակին»

PanARMENIAN.Net - Ցավալի է, որ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շահարկում է Մեղրիի խնդիրը՝ այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել, ՀՀ որևէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Ուրվագիծ» հաղորդմանն իր հասցեին հնչեցրած քննադատությանը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոնի» եթերում հայտարարել է, թե Քի-Վեսթում քննարկվել է այսպես կոչված Մեղրիի տարբերակը: Նա նաև ասել է, թե Օսկանյանը մադրիդյան սկզբունքների հայրն էր, հիմա այդ սկզբունքները որբ են:

«Նախ ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը: Դա ես ցավով եմ արձանագրում: Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել: 90-ականներից մի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել և 90-ականներին, և 2000-ականներին, բայց ՀՀ որևէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել»,-ասել է Վարդան Օսկանյանը, հայտնում է «Առավոտը»:

Նա հավելել է, որ հայ ժողովուրդը մինչև 2008-ը մի քանի բան է ապացուցել, որն արդիական է ԼՂ հարցի շուրջ տարածվող քննարկմանը՝ հնարավոր է խաղաղություն պահպանել և զարգանալ այս պայմաններում, հնարավոր է արտագաղթը կանգնեցնել՝ 3 տարի ՀՀ-ում արտագաղթը կանգնել է:

«Այդ տարիներին մեզ հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում և դա ընդունել է միջազգային հանրությունը, դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, մեր ժամանակ է դա եղել: Այնպես որ, վերադառնալով 90-ականներ և ցուցաբերել այս պարտվողական թույլ մոտեցումը, որևէ դրական բան չի կարող ունենալ: Մեր դաշինքում համոզված են, որ ռեալ հնարավորություն կա և տնտեսական աճ ապահովել, և արտագաղթը կանգնեցնել, երկրում խաղաղություն պահպանել և ԼՂ հարցում հաջորդ քայլը կատարել՝ ինքնորոշման իրավունքից անցնել ԼՂ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Դրա ռեալ հնարավորությունը մենք տեսնում ենք»,-ասել է Օսկանյանը:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները, ասել է. «Ոչ Քի-Վեսթում, ոչ էլ բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել»:

Ընթերցեք նաև. Քոչարյանի գրասենյակ. Քի-Վեսթում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---