Էլթոն Ջոն. Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն է, որը չի կարելի մոռանալ

Էլթոն Ջոն. Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն է, որը չի կարելի մոռանալ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն և սխալ է անվանել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը:

«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

«Ուրախ եմ հայտնել «Խոստում» ֆիլմի ցուցադրության մեկնարկի մասին: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, որն իրագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ կատարվել է հայերի հետ, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք կատարենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումն ու պաշտպանենք մարդու իրավունքները, ուր որ լինենք»,-գրել է Էլթոն Ջոնը:

Ավելի վաղ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: «Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչը դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ:

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին:

Ընթերցեք նաև.The Huffington Post. Թուրքիայում հիանալի գիտեն, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915-ին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---