Կոստանյան. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները չեն խոսում արտառոց իրավիճակի մասին

Կոստանյան. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները չեն խոսում արտառոց իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների մասին, ասել է՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները դեռևս չեն նշանակում, որ արտառոց իրավիճակ է։

«Եթե համադրեք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կայացվող որոշումները և համադրեք դրանք թվային տվյալներով կամ դատարանի կողմից սահմանված գումարի չափով, կհասկանաք, որ մենք Եվրոպայի խորհրդի ամենանվազ գումար վճարած երկրներից ենք։ Համեմատության մեջ նաև մենք ամենապակաս վճիռներն ունենք», - ասել է ՀՀ նախագահի խորհրդականը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի առնվազն նվազագույնի հասցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային դատական ատյանի քննարկման առարկա։

Անցած 15 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ՀՀ քաղաքացու 2000 հայցադիմում է ներկայացվել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո։

Ներկայացված հայցերից վճիռ է կայացվել մոտ 30-ի գործով, որոնց ընդհանուր արժեքը 900 հազար եվրոյի է հասնում: Վերջին աղմկոտ վճիռներից է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի գործով կայացվածը. Սահմանված տուգանքի չափը աննախադեպ է Հայաստանի համար՝ 11 մլն եվրո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---