Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող կոնգրեսականների թվի նվազումը անհանգստության առիթ չի տալիս

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարող կոնգրեսականների թվի նվազումը անհանգստության առիթ չի կարող հանդիսանալ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ցանկացած դեպքում քվեարկության կդնի 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի ընթացիկ նստաշրջանում: «Այն, որ յոթ կոնգրեսականներ ետ են կանչել իրենց ստորագրությունները, դեռեւս ոչինչ չի ասում: Ներկայացուցիչների պալատում կան կոնգրեսականներ, որոնք բացահայտ չեն հայտարարում թե ինչպես են քվեարկելու եւ չի բացառվում, որ քվեարկության օրը բանաձեւի ընդունման օգտին քվեարկեն ավելի շատ կոնգրեսականներ, քան մենք կարծում ենք»,-ընդգծել է Մանոյանը: Նա նաեւ նշել է, որ կոնգրեսականների վրա շատ ուժեղ ճնշում է գործադրվում ԱՄՆ վարչակազմի եւ թուրքական լոբբիի կողմից:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին 7 կոնգրեսականներ թուրքական լոբբիի ճնշմամբ հրաժարվեցին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին աջակցելուց: Այդպիսով, բանաձեւին սատարող կոնգրեսականների թիվը կազմում է 219: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, բանաձեւը քվեարկության է դրվում նույնիսկ եթե նրան աջակցում է գեթ մեկ կոնգրեսական: «218 կոնգրեսականներ կազմում են այն անհրաժեշտ մեծամասնությունը, որը հարկավոր է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այս կամ այն փաստաթղթի ընդունման համար»,-ասել է Վարդանյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---