«Էրեբունի» բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել. Այրվել է դեղատան պահեստը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել. Այրվել է դեղատան պահեստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին` ժամը 06.05-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

ԱԻՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---