Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը վաղեմության ժամկետ չունի: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնվենցիայում այդ դրույթը հստակ նշված է: «Եթե նույնիսկ դիմենք Ազգերի լիգային, ապա այնտեղ եւս հաստատվում է, որ մարդկության դեմ հանցագործությունները, որոնց թվին է դասվում նաեւ ցեղասպանությունը, վաղեմության ժամկետ չունեն: Դա միջազգային իրավունքի դրույթներից մեկն է, որով էլ ղեկավարվում է «Հայ դատը»,-նշել է Մանոյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---