ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները ԼՂ հարցի կարգավորման շուրջ

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները ԼՂ հարցի կարգավորման շուրջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ քարտուղարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները՝ նշելով, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:

Ըստ նրա, ՄԱԿ քարտուղարությունում ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը և սատարում են Բաքվին և Երևանին ուղղված նրանց կոչին հրադադարի պահպանումը խարխլող ցանկացած գործողությունից զերծ մնալու վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերն ու կոչ ենք անում վերսկսել առարկայական բանակցությունները, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության կարգավորում», -ասել է Հանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվել ակտիվացնել կարգավորման քաղաքական գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Նրանք հայտնել են, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ մինչև հիմնախնդրին խաղաղ ու քաղաքական լուծում կգտնվի: Երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումներում, ըստ հայտարարության, համանախագահները ընդգծել են դեսպան Կասպշիկի առաքելությանն աջակցությունն ու դրա սկզբունքային նշանակությունը: Համանախագահները նաև պնդել են, որ զինադադարի նկատմամբ հարգանքը կարևոր է հետագա բանակցություններում կառուցողական ու փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---