ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս

ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:

Ընտրությունների ընթացքի կարևորագույն իրադարձությունները PAN-ը ներկայացնում է հակիրճ թարմացվող լրահոսով:

18:33 Ոստիկանությունը ենթադրյալ ընտրախախտումների 84 դեպք է արձանագրել:

18:02 2.557.706 ընտրողից քվեարկել է 1.317.936-ը կամ 50.93%-ը: Երևանում ընտրությունների 49.6%-ն է մասնակցել:

16:59 ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արձագանքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին

16:40 Վանաձորում ԵԼՔ-ի վստահված անձին հեռացրել են ընտրատեղամասից:

16:37 Կոնգրես-ՀԺԿ-ն հայտարարել է, որ զինվորների բաց քվեարկության դեպք է ֆիքսել:

16:02 ԵԱՀԿ դիտորդն ասում է՝ ընտրություններն անցնում են առանց էական խախտումների:

15:52 Միայն առաջին 4 ժամվա ընթացքում ընտրատեղամասերում գտնվող տեխնիկական սարքերը խափանվել են 98 անգամ:

15:07 14:00 դրությամբ մասնակցությունը 33.46% է:

14:57 Մենք առանձնացրել ենք մի քանի «կուսակցություն», որոնք կարող էին գոյություն ունենալ`մրցակից գաղափարախոսությունների առկայության դեպքում, ու առաջարկում ենք քվեարկել նրանցից մեկին:

14:24 Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում ԱԺ ընտրությանը` երկրից բացակայում է:

13:42 «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանը բռնության է ենթարկվել Կոնդում՝ ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում:

13:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է՝ «ֆեյք» խախտումներ անողներ կան:

13:21 Տեր-Պետրոսյանը ևս քվեարկեց. լրագրողների հետ նա չշփվեց, միայն ասաց, որ տեխնիկական սարքերի արդյունավետությունը կերևա ընտրություններից հետո: Հարցին, թե ինչու սարքն իր մատնահետքերը չճանաչեց, կատակեց. «գյուղատնտեսական աշխատանքներից»:

13:10 ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասում է՝ ընտրություններից «լավ արդյունքներ է ակնկալում»:

12:05 ԿԸՀ տվյալներով, 11:00 դրությամբ քվեարկել է ընտրողների 13.32%-ը:

11:24 Ընտրել է նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա չի պատասխանել կոալիցիայի մասին հարցերին ու հայտարարել է, որ ընտրությունների համար նորմալ պայմաններ են ստեղծվել:

11:08 Նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկության ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել:

10:56 Քվեարկել է նաև կոմունիստների առաջնորդ Տաճատ Սարգսյանը. իր կուսակցության հաջողության հույս ունի:

10:44 ՊՆ-ն թեժ գիծ է բացել զինծառայողների քվեարկության հետ կապված հնարավոր խնդիրների համար: Այն գործում է 1-28 հեռախոսահամարով:

10:29 13/18 ընտրատեղամասում քաշքշուկ ու բաց քվեարկություն է եղել, ահազանգում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը:

10:14 Վարչապետ Կարեն Կարապետյանն ու իշխող ՀՀԿ առաջին համար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն քվեարկել են:

09:57 ՄԻՊ-ն այսօր շուրջօրյա ռեժիմով է աշխատելու:

09:46 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է 2 տեղամասում տեխնիկական միջոցների խափանման մասին:

09:32 Խախտումների գրանցման մի այլ համակարգ էլ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է գործարկել. դրան կարելի է հետևել այստեղ:

09:25 Տեղամասերում տեղադրված տեսախցիկների մեծ մասն այս պահին, ի դեպ, չի աշխատում:

09:14 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համաձայն, արդեն 69 տարբեր ընտրախախտում է գրանցվել:

09:12 Ընտրությունների ընթացքին սոցցանցերում առավել հարմար է հետևել #armvote17 հեշթեգով:

09:08 Ընտրատեղամասերի մեծ մասն ապահովված է տեսախցիկներով, որոնք ուղիղ հեռարձակում են ապահովում: Հեռարձակումը հասանելի է այստեղ:

08: 00 Ընտրատեղամասերը բացվել են:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---