«Քաղաքացի դիտորդը» քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում է արձանագրել 2 ապրիլի 2017 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ, 11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից, 37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում, 1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն, 1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել, 1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն: 34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները: Նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Ապրիլի 2-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |