Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները

Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվրված «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները: Այս մասին հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

«Ապրիլի 21-ին կցուցադրվի այս արտառոց ֆիլմը: Այն մի թեմայի շուրջ է, որն ինձ հետաքրքրել է տասնամյակներ շարունակ: Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենա այն նկարահանելու և մեծ էկրանին ներկայացնելու համար: Այն ճշմարիտ ու պատմական տեսանկյունից չափազանց կարևոր դրամա է: Այն ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները։ Գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեկի խաղն ուղղակի կատարյալ է»,- գրել է դերասանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ֆիլմի պրոդյուսեր Մայք Մեդավոյին:

Ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---