Շարմազանով. Ընտրական օրենսգրքի մեխանիզմները չեզոքացնում են բոլոր ապօրինությունները

Շարմազանով. Ընտրական օրենսգրքի մեխանիզմները չեզոքացնում են բոլոր ապօրինությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամենաշահագրգռվածն է, որ ընտրական գործընթացը գնա ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Գոնե մինչև այս պահը ՀՀԿ-ն ապացուցում է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով», - ասել է նա։

ՀՀԿ խոսնակը նշել է, որ այս ժամանակահատվածում չի տեսնում որևէ հիմք՝ հետընտրական որևէ այլ հակաօրինական զարգացման համար, հայտնում է Aysor.am-ը:

«Հետընտրական զարգացումների համար մի շարք կուսակցություններ արդեն նշել են , որ կգնան հետընտրական զարգացման, եթե նրանց ձայները մասսայաբար կեղծվեն ու նրանց ձայնը չհասնի ընտրողին: Ես էլ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բազում են եղել ու կան այսօր ևս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, որոնք դրական են գնահատել ընտրական գործընթացը», - ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն քիչ հավաքի, մեղավորն իրենք են, շատ էլ հավաքի, էլի մեղավորն իրենք են։

Շարմազանովն ասել է, որ շատ ուշադիր հետևել է լրատվամիջացներին, բայց չի տեսել որևէ լուրջ ահազանգ, որը կարող է ստվեր գցել ընտրական գործընթացների վրա։ ՀՀԿ խոսնակն ընդգծել է՝ չի բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան տարբեր ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերին, բայց ընտրական օրենսգրքի առկա մեխանիզմները չեզոքացնում են բոլոր ապօրինությունները։

«Քաղաքացի դիտորդի» ահազանգերի մասին խոսելիս՝ ՀՀԿ խոսնակը նշել է, թե իշխանությունը չի կարող այնպես անել, որ 3 միլիոն բնակչության մեջ որևէ մեկը որևէ ընտրախախտման փորձ չանի։ «Իշխանության խնդիրն այն է, որ ունենա օրենսդրական մեխանիզմներ՝ արդար ընտրություններ կազմակերպելու, որը մենք ապահովել ենք, ունենա քաղաքական կամք և պրոֆեսիոնալիզմ, որպեսզի բոլոր ահազանգերի ու գնահատականների հետևից գնա»։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---