Հայաստանի մոտ 900 քաղաքացի է քվեարկել էլեկտրոնային տարբերակով

Հայաստանի մոտ 900 քաղաքացի է  քվեարկել էլեկտրոնային տարբերակով

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային տարբերակով քվեարկել է Հայաստանի 877 քաղաքացի, հայտնել է ԿԸՀ փոխանախագահ Լաուրա Գալստյանը։

Նրա խոսքով, էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է ընտրություններից ինն օր առաջ և ավարտվել է քվեարկության օրվանից յոթ օր առաջ։

Գալստյանն ավելացրել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեն մասնակցել արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող անձինք և նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները։

«Այդ իրավունքն ունեն նաև արտասահմանյան երկարատև գործուղման մեջ գտնվող զինծառայողները»,- նշել է նա, գրում է Նովոստի Արմենիան։

Նրա խոսքով, նշված քաղաքացիներն իրենք են որոշում քվեարկության տարբերակը` նախօրոք էլեկտրոնային եղանակով, թե Հայաստանում քվեարկության օրն ընտրատեղամասերում։

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---