17 հոկտեմբերի 2007 - 18:23 AMT
Հոկտեմբերի 24-27-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելելու է տարածաշրջան
Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. հոկտեմբերի 24-27-ը համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է բարձրացվեն համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: