Նախագահն այցելել է Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին

Նախագահն այցելել է Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Նախագահականից հայտնում են, որ Սարգսյանն իր զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդներն անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:

Մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---