ԿԸՀ 1-ին տվյալները. Ընտրելու իրավունք ունեցողների 60.86%-ն է մասնակցել ընտրություններին 2 ապրիլի 2017 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը): Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: BS/The Gallup կազմակերպության նախնական՝ Exit Poll-ի (հետընտրական հարցման) առաջին տվյալներն արդեն կան, և ըստ դրանց Հայաստանի խորհրդարան քաղաքական 4 ուժ է անցնում՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |