Ոստիկանությունում ենթադրյալ ընտրախախտումների 153 հաղորդում է գրանցվել 2 ապրիլի 2017 - 21:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել: Հաղորդումներից 44-ը՝ Երևանից, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Վայոց ձոր մարզերից: Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: BS/The Gallup կազմակերպության նախնական՝ Exit Poll-ի (հետընտրական հարցման) առաջին տվյալներն արդեն կան, և ըստ դրանց Հայաստանի խորհրդարան քաղաքական 4 ուժ է անցնում՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |