ՔԿՀ-ներում ավելի քան 1300 մարդ է քվեարկել

ՔԿՀ-ներում  ավելի քան 1300 մարդ է քվեարկել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընտրություններին քրեակատարողական հիմնարկում ընդգրկված քվեարկության իրավունք ունեցող 1483 կալանավորից և դատապարտյալից (472-ը` դատապարտյալ, 1011-ը՝ կալանավոր), մինչև ժամը 18:00-ն ընտրությանը մասնակցել է 1354-ը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը ներկայացրել է ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպումը: Նա հայտնել է, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի:

«Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, խնդիրներ չեն եղել: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ արդյունքներն ամփոփվելուց հետո միայն կարող են ասել, թե հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող և շրջիկ քվեախցիկներով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին, գրում է Panorama.am-ը:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---