«Քաղաքացի դիտորդ». 1918 խախտում, մեծ մասը՝ քվեարկության ընթացքում

«Քաղաքացի դիտորդ». 1918 խախտում, մեծ մասը՝ քվեարկության ընթացքում

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Ընտրատեղամասերի գրանցամատյաններում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 648 դիտարկում :«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում:

Ի մի բերելով հրապարակման պահին ունեցած տվյալները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալ խնդիրները. վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ, ընտրակաշառք, մարդկանց կուտակումներ, խառնաշփոթ, հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ, տեխնիկական նորամուծությունների խափանում, տեղամասերում ոստիկանների մասնակի անգործություն, քվեարկության բարդեցված ընթացակարգ:

Արդյունքում, ըստ նախաձեռնության չի լուծվել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը:

Ըստ նախաձեռնության հաղորդագրության, քվեարկության օրվա ընթացքում (07:00-20:00) խախտումների ընդհանուր թիվն է 471, այդ թվում. 47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 տեխնիկական սարքի խափանում, 88 կողմնակի անձանց ներկայություն, 16 ճնշում և բռնություն, 136 մարդկանց կամ մեքենաների կուտակումներ:

Նախապատրաստման փուլում (ժամը 07:00 – 08:00) խախտումների ընդհանուր թիվը՝ 300, այդ թվում՝

49 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում, 163 քվեարկության սենյակի սխալ կահավորում, 19 քարոզչական նյութերի առկայություն, 8 քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ,61 այլ:

Քվեարկության ընթացքում (ժամը 08:00-20:00) խախտումների ընդհանուր թիվը՝ 1147, այդ թվում

54 տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում, 121 անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ, 243 քվեարկության գաղտնիության խախտում կամ փորձ,116 ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում,77 քվեարկության պարագաների դուրս հանում կամ ներս բերում, 5 ընտրակաշառքի բաժանում և խոստումներ, 26 քարոզչություն կամ հակաքարոզչություն, 178 ընտրողների ուղղորդում, 77 բազմակի քվեարկություն կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կամ այդպիսի փորձ, 13 ընտրելու իրավունքի խախտում, 237 այլ:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը):

Կարդացեք նաև. ԱՊՀ դիտորդներ. Խախտումներ չենք արձանագրել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---