Կիպրոսի համայնքները համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման հարցում

Կիպրոսի համայնքները համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման հարցում

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կղզու թուրքական համայնքի առաջնորդ Մուստաֆա Աքինջին քննարկել են վերջին ամիսների խնդիրները: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի գծով հատուկ խորհրդական Էսպեն Բարտը կշարունակի շփումները նրանց հետ բանակցություններն առաջիկայում վերսկսելու նպատակով: Այդ մասին ասվում է երկու համայնքների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ ներկայացուցչությունը:

Անաստասիադիսի և Աքինջիի աշխատանքային ընթրիքն ավելի քան 4 ժամ է տևել, դա համայնքների առաջնորդների առաջին հանդիպումն էր փետրվարին բանակցությունների ընդհատումից հետո: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Աքինջին և Կիպրոսի հույների առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը կարծիքների բաց և կառուցողական փոխանակում են անցկացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի կեսին Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունները խզվեցին: Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջին հեռացել է բանակցություններից որպես բողոքի նշան ընդդեմ Կիպրոսի խորհրդարանի որոշման դպրոցներում 1950թ. հանրաքվեի տարեդարձը նշելու վերաբերյալ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դրել է Թուրքիայի և թուրքական համայնքի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---