ԱՊՀ դիտորդներ. Նորամուծությունները դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ

ԱՊՀ դիտորդներ. Նորամուծությունները դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ

PanARMENIAN.Net - Թափանցիկության, բաց լինելու առումով մեր հայ գործընկերները գերազանցեցին նույնիսկ որոշ արևմտյան երկրներին: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ ամփոփելով ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

«Մեր առաքելությունը Հայաստան է եկել իշխանությունների հրավերով և աշխատել է մարտի 14-ից: Դիտարկում ենք կատարել բոլոր մարզերում: Մեր առջև բոլոր դռները բաց էին, ստանում էինք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնց ցանկանում էինք ծանոթանալ», - նշել է Լեբեդևը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ ոչ միայն ԱՊՀ, այլև մյուս դիտորդները հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչպես են ընտրական գործընթացում կիրառվելու Ընտրական օրենսգրքի նորամուծությունները:

«Մեր գնահատականներով նորամուծություններն, իհարկե, դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ: Դրանք ներմուծվել են հանրության պահանջով՝ հնարավոր խախտումներ, կեղծիքները բացառելու համար: Մենք կարծում ենք՝ այդ նպատակը զգալիորեն իրականացվել է», - նշել է Սերգեյ Լեբեդևն՝ ավելացնելով, որ տեխնիկական նորամուծությունները, ճիշտ է, փոքր-ինչ բարդացրել են ընտրական գործընթացը, հատկապես տարիքով անձանց համար, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջացրել:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ իրենց անդամները եղել են 1215 ընտրատեղամասերում և ընդհանուր առմամբ դրական տպավորություն ստացել. «Թափանցիկության, բաց լինելու առումով մեր հայ գործընկերները գերազանցեցին նույնիսկ որոշ արևմտյան երկրներին», - ամփոփել է Սերգեյ Լեբեդևը:

2005 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքներով ՀՀ Ազգային ժողով 4 քաղաքական ուժ է մտնում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 768.945 ձայն կամ քվեների 49.15%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.120 կամ 27.37%, ԵԼՔ դաշինքը՝ 121.652 կամ 7.78%, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102.938 կամ 6.58%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն 58.139 կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 32.423 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25.863 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14.690 կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11.707 կամ 0.75%:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---