Կոնգրեսականներ. Մենք պետք է խիզախություն հավաքենք եւ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի անդամներ Բրեդ Շերմանը եւ Էդ Ռոյսը հայտարարությամբ են հանդես եկել, որում ընդգծել են 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու կարեւորությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, կոնգրեսականների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր Դալայ-լաման ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալով է պարգեւատրվել, չնայած չինական կառավարության առարկությանը: Ցուցադրելով հավատարմությունը բարոյական արժեքների նկատմամբ, Կոնգրեսը արդար է վարվել եւ չի ենթարկվել այլ պետության սպառնալիքներին: Կոնգրեսը նաեւ ցուցադրել է իր հավատարմությունը ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու սկզբունքի նկատմամբ: Մենք թույլ չենք տա այլ երկրին խոչընդոտել անմարդկայնության եւ դաժանության դատապարտության մեր ջանքերին: Քանի որ մենք վստահորեն հավատարիմ ենք մնում բարոյական արժեքներին, չնայած չինական կառավարության ճնշմանը, մենք պետք է նույնությամբ արտահայտենք մեր կարծիքը նաեւ Հայոց ցեղասպանության հարցում: Եթե մենք, որպես ազգ, հանդիսանում ենք աշխարհի բարոյական առաջնորդները, ապա պետք է խիզախություն հավաքենք եւ ճանաչենք ցեղասպանությունը, առանց տարբերության որտեղ է այն եղել եւ երբ:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 20 երկրների կողմից, այդ թվում Կանադայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի եւ Ռուսաստանի կողմից: Այդ բանաձեւը համապատասխանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիրքորոշմանը ցեղասպանությունների անցյալի եւ ներկայի դատապարտման առումով: Պալատը արդեն բանաձեւեր է ընդունել Հոլոքոստի մասին, Կամբոջայում, Դարֆուրում, Ուկրաինայում եւ Բոսնիայում ցեղասպանությունների մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---