Բուշ. «Կոնգրեսը չպետք է որակում տա Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ հորդորել է կոնգրեսականներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Մի բան, որը Կոնգրեսը չպետք է անի` Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին որակում տալն է: Կոնգրեսը շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան մահմեդական աշխարհի մեր ժողովրդավարական դաշնակցին թշնամացնելը, մանավանդ այնպիսի մի դաշնակցի, որը ամեն օր կենսական աջակցություն է ցույց տալիս մեր զինվորականությանը»,֊ - հայտարարել է Ջորջ Բուշը, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը անվանելով «ապակառուցողական», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---