Սոթք-Քարվաճառին ու Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Սոթք-Քարվաճառին ու Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում (13-րդ կմ) և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության տարածքում ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-7-ն աստճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---