Սփյուռքահայ արվեստագետներն աշխարհի իրենց գործընկերներին կոչ են արել այցելել Արցախ

Սփյուռքահայ արվեստագետներն աշխարհի իրենց գործընկերներին կոչ են արել այցելել Արցախ

PanARMENIAN.Net - Հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանն իր, SOAD մենակատար Սերժ Թանկյանի, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի և սցենարիստ, ռեժիսոր Էրիկ Նազարյանի անունից աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում: Այս մասին Նա հայտարարել է Ստեփանակերտում ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Արցախպրեսը»:

Սփյուռքահայ արվեստագետները եռօրյա այցով ժամանել են Արցախ՝ տեղի կյանքին ծանոթանալու և ժողովրդի հետ անմիջական շփվելու համար:

Ասուլիսի ընթացքում նրանք խոսել են դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:

Արսինե Խանջյանը նշել է, որ աշխարհի ճանաչված արվեստագետները պետք է անդրադառնան Արցախի թեմային, որը շատ կարևոր է:

«Լավ կլինի, որ մեր արցախցիների աշխատանքներն աշխարհի տարբեր վայրերում ներկայացնենք՝ առիթն օգտագործելով, որ Արցախը ճանաչեն: Մենք միշտ ունեցել ենք Սփյուռք, և մեր գոյությունը պայմանավորված է նրանով, որովհետև ունեցել ենք հայություն, որ ապրել են աշխարհի տարբեր վայրերում: Կարևորն Արցախում կամ Հայաստանում ապրելը չէ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն շատ լավ է, որ չհեռանան այստեղից, բայց նրանք, ովքեր հնարավորություն չունեն պատմական առումով, կարող են որոշ պարտականություններ ավելի լավ կատարել՝ ապրելով այլ երկրում: Ազգությունը միայն հողի վրա լինելը չէ, այլև՝ մշակույթի արտահայտությունը, ինքնությունը, հավատքը և պատկանելությունն արտահայտելը՝ կատարած գործունեություններով: Եթե մենք այստեղ չենք ապրում, դա չի նշանակում, որ մենք պարտականություններ չունենք»,- ասել է Խանջյանը:

Հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ փնտրում է պատմություններ, որոնք իսկապես ազդեցիկ են լինելու, դրանք Արցախի մասին ֆիլմի վերածելու համար:

«Օրինակ՝ Շուշիի պատմությունը բավական հզոր է: Անգամ այս թեմայով սցենար է գրված, որին պետք է մոտ օրերս ծանոթանամ»,-մասնավորապես ասել է Ատոմ Էգոյանը:

Կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է որևէ կերպ օգնել Արցախի հեղինակներին, երիտասարդներին, որպեսզի հենց նրանք ֆիլմ նկարահանեն Արցախի մասին, որովհետև այդ ամենը իրենք իրենց մաշկի վրա զգացել են, ինչը շատ կարևոր է ճիշտ վերարտադրության ու ներկայացման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---