17-ամյա ամերիկացին Հռոմի պապի դեմ մահափորձ էր պատրաստում. 15 տարվա պատիժ է սպառնում

17-ամյա ամերիկացին Հռոմի պապի դեմ մահափորձ էր պատրաստում. 15 տարվա պատիժ է սպառնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ 17-ամյա քաղաքացի Սանտոս Քոլոնը իրեն մեղավոր է ճանաչել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքէջը:

Կոմյունիկեում ասվում է, որ Նյու Ջերսի նահանգի Լինդենուորլդ քաղաքում ապրող ամերիկացին մտադիր էր իրականացնել իր պլանը, երբ 2015-ի սեպտեմբերին Պապն այցելեց Ֆիլադելֆիա: Ըստ նրա, նա ծրագրում էր հարձակումը 2015-ի հունիսի 30-ից օգոստոսի 24-ը, գրում է Lenta.ru-ն:

Դեռահասը մտադիր էր պայթուցիկ նյութ գնել, ինքնուրույն ռումբեր պատրաստել և տեղադրել քաղաքում: Բացի այդ, նա փորձել է դիպուկահարի վարձել, որպեսզի նա սպանի Ֆրանցիսկոսին տեղում: Սակայն վերջինս ՀԴԲ աշխատակից դուրս եկավ: 2015-ին ՀԴԲ գործակալները ձերբակալեցին Քոլոնին: Ըստ ԱՄՆ օրենքների, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մոտ 250.000 դոլարի տուգանք:

Դատավճռի կայացման օրը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---