Պայթյուն Թուրքիայում. 1 զինծառայող սպանվել է, 5-ը՝ վիրավորվել

Պայթյուն Թուրքիայում. 1 զինծառայող սպանվել է, 5-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ գավառում Գաբար լեռների մոտով անցնող ավտոճանապարհին: Պայթյունի հետևանքով 1 թուրք զինծառայող է սպանվել, ևս 5-ը՝ վիրավորվել, հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթեցվել է ուժայինների գործողության ժամանակ:

Թուրքիայում շարունակվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողությունները երկրի հարավ-արևելքում:

Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Մարտի 23-ին Թուրքիայում քրդերի հարձակման հետևանքով թուրք զինծառայող էր սպանվել, ևս 4-ը վիրավորվել : Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում Հաքքյարի գավառում: Մարտի 20-ին Դիարբեքիր շրջանի Լիջում գործողության ընթացքում 2 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքական կողմը հայտնում է ՔԱԿ 6 անդամի սպանության մասին:

Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---