Սիրիայում քիմզենքի կիրառման հետևանքով 60 մարդ է զոհվել

Սիրիայում քիմզենքի կիրառման հետևանքով  60 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 58 մարդ է զոհվել Սիրիայում «թունավոր գազից», որը կիրառվել է Հան Շեյհուն քաղաքի ավիահարվածի ժամանակ: Քաղաքը վերահսկում է զինյալ ընդդիմությունը: Այդ մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:

Ըստ սաուդյան Al Arabiya հեռուստաալիքի, զոհվածների թիվը կարող է 100-ի հասնել, իսկ տուժածներինը՝ 400-ի: Հան Շեյհունը վերահսկող զինյալ ընդդիմությունը կատարվածի համար մեղադրում է կառավարական ուժերին: Դամասկոսը հայտարարել է, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

«Ասադի ինքնաթիռները 3 ավիահարված են հասցրել: Հարվածներից մեկի ժամանակ թունավոր գազ է կիրառվել: Ախտանիշները, որ տեսանելի են, բացառում են քլորով թունավորումը»,-ասել է ընդդիմադիր մարտիկներից մեկը:

Ավելի վաղ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը մեղադրել էր Սիրիայի կառավարությանը Հալեպում քիմիական զենք կիրառելու մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում քիմիական գրոհի համար:

2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---