Թուրք մեկնաբանը խորհուրդ է տալիս հայկական Սփյուռքին, ինչպես համոզել թուրքերին Ցեղասպանության ճմարտության մեջ

PanARMENIAN.Net - «Ես 1915 թվականի իրադարձությունների հարցով փորձագետ չեմ եւ ես բավական գիտելիքներ չունեմ, որպեսզի որոշեմ, որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ է սուտը պնդումներում, որ դա ցեղասպանություն էր»,- գրել է Turkish Daily News-ի մեկնաբան Մուսթաֆա Աքյոլը սփյուռքահայերին հասցեագրված իր բաց նամակում: Նրա կարծիքով, եթե հայերը իրոք ուզում են, որ ավելի շատ թուրքեր ականջ դնեն 1915 թվականի իրադարձությունների իրական պատմությանը, պետք է գնան անկեղծ երկխոսության:



«Փորձեք համոզել ոչ թե Նենսի Փելոսիին եւ կանգրեսականներին, այլ մեզ` թուրքերիս: Ավելի շատ գրքեր եւ հոդվածներ գրեք, ստեղծեք ավելի լավ կինոնկարներ եւ ինտերնետային կայքեր, կազմակերպեք անաչառ գիտաժողովներ եւ սեմինարներ` պատմելու համար մեզ ձեր պատմությունը: Եվ արեք այդ ամենը ոչ թե որպես քարոզչության գործիք թուրքերի դեմ, այլ որպես նրանց հետ հաղորդակցվելու ձգտում: Կազմեք ձեր ուղերձը հանգիստ, այլ բառերով, եւ այն լսելի կդառնա: Բայց մի փորձեք այն փաթաթել մեր վզին: Մենք հրեշների ազգ չենք, բայց մենք ունենք կողի ընկնելու հատկություն: Երբ օտարերկրացիները սկսում են թելադրել մեզ մեր պատմությունը, մենք սկսում ենք վերադառնալ մեր տատիկների պատմածներին: Եվ եթե մենք սկսենք ականջ դնել ձեր պատմությանը, դա կլինի ոչ այն պատճառով, որ մեզ անկյուն են հրել հզոր լոբբիի քաղաքականության միջոցով, այլ որովհետեւ մեր սրտերը զգացված են ահավոր ողբերգության մասին հիշողություններով», գրում է Աքյոլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---