Կրեմլ. Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը Պուտինի համար մարտահրավեր է

Կրեմլ. Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը Պուտինի համար մարտահրավեր է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրում իրականացված ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է, այդ թվում նաև երկրի նախագահի համար:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Անկասկած, այն փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է, երբ Պուտինը գտնվում էր Պետերբուրգում, մտածելու առիթ է տալիս: Դա հատուկ ծառայությունների վերլուծության առարկա կդառնա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն, հարցին, թե արդյոք ահաբեկչությունն անձնական մարտահրավեր չէ Պուտինի համար, գրում է Lenta.ru-ն:

Ապրիլի 3-ին ՌԴ նախագահը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---