ՄԱԿ. Ավելի քան 300.000 խաղաղ բնակիչ է հեռացել Մոսուլից 4 ապրիլի 2017 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 302.000 խաղաղ բնակիչ է հեռացել քաղաքից: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՄԱԿ-ը, գրում է Ինտերֆաքսը: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, գրեթե 100.000 իրաքցի ստիպված է եղել լքել իր տունն արևմտյան Մոսուլում ծավալված մարտական գործողությունների պատճառով: Բացի այդ, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ առնվազն 12 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, բուժվում է Մոսուլում կիրառված քիմիական զենքի ազդեցության հետևանքներից: Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |