ՀՀ ԱԳՆ. Վերջին ժամանակներս Թուրքիայում միակ մեկ Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության հարցմանը` թուրքական իշխանությունների պաշտոնական պատասխանում նշվում է, որ վերջին շրջանում վիզային ռեժիմի խախտման համար Թուրքիայի տարածքում ձերբակալվել է 542 անձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, թուրքական իշխանությունները հայտարարել են, որ 542-ից միայն մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ Իռլանդիայում լույս տեսնող ''Irish Times''-ը տեղեկություն է հրապարակել Թուրքիայում մոտ 100 հայերի ձերբակալության մասին. անօրինական գաղթականներ, ովքեր տարագրվելու են հայրենիք: «Նրանց տարագրումը դիտարկվում է որպես վրեժ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար»,- գրում է թերթը: «ՍՏՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքերով, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որոնք հաստատում են Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունը: «Նրանք ձերբակալվել են Հայաստան տարհանվելու համար վիզային ռեժիմը խախտելու պատճառով»,- ասել է Միրզոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---