ԵԺԿ նախագահը շնորհավորել է ՀՀԿ-ին «մաքուր հաղթանակի» առթիվ![]() 4 ապրիլի 2017 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առթիվ: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ոչ ԵՄ անդամ 7 պետության ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |