Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել միայն նրա համար, որ Թուրքիան այն հերքում է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել միայն նրա համար, որ Թուրքիան այն հերքում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը: Նրա կարծիքով, եթե հանկարծ ողջ աշխարհը համաձայնվի Իրանի հետ, որը պնդում է, թե Հոլոքոստ չի եղել: Նայեցեք, ինչ մեծ արձագանք է ստացել 106-րդ բանաձեւի քննարկումը:



«Համաշխարհային ԶԼՄ-ները երկրորդ շաբաթն է միայն Հայոց ցեղասպանության մասին են գրում եւ այն մարդիկ, ովքեր մինչ օրս անգամ չգիտեին որտեղ է գտնվում Թուրքիան, իմացան 90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այդ տեսանկյունից, բանաձեւը դրական ազդեցություն ունի: Սակայն դա չի նշանակում, որ մեզ միայն այդպիսի արդյունք է պետք: Ես վստահ եմ, որ կոնգրեսականները, այնուամենայնիվ, արդար որոշում կկայացնեն` հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ համամարդակային արժեքների վրա, որոնք ԱՄՆ-ն միշտ պաշտպանել են»,- ասել է Վարդանյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---