5 ապրիլի 2017 - 09:26 AMT
Հադրութում նորակառույց առանձնատների բնակարանամուտն են տոնել

Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում ապրիլի 4-ին կայացել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին և «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարևորությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Բակո Սահակյանն ապրիլի 4-ին նաև այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ և ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին: